ՀԵՔԻԱԹԱՅԻՆ ԲՆՈՒԹՅՈՒՆ...

ՄԵՐ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետությունում, բիբլիական Արարատի փեշերին է գտնվում Ծաղկաձոր քաղաղքը: Այն հայտնի է որպես զբոսաշրջության և լեռնադահուկային սպորտի միջազգային կենտրոն, որտեղ հատկապես կարևորվում է բազկաթոռային ճոպանուղին՝ իր հինգ կայաններով և մեկ տասյակից ավելի սահուղիներով: Ծաղկաձորի բազկաթոռային ճոպանուղին, որը տեղակայված է Թեղենիս լեռան արևելյան լանջին՝ ծովի մակարդակից 1966-2819 մ. բարձրության վրա, գործում էր դեռևս 1967թ.-ից: 2819 մ բարձրությունից, ուր 32 րոպեում Ձեզ կհասցնի արագընթաց բազկաթոռային ճոպանուղին, պարզորոշ բացվում է սքանչելի համայնապատկեր, ասես ողջ Հայաստանն է ափիդ մեջ, իսկ պարզ եղանակին այստեղից կարող եք հիանալ Արարատ լեռան վեհաշուք գեղեցկությամբ: 2004թ.-ին իտալական «LEITNER» ընկերության ջանքերով նախկին ճոպանուղին ամբողջությամբ փոխարինվել է նոր, ժամանակակից ճոպանուղիով: Իսկ 2017թ.-ին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ՝ Գագիկ Ծառուկյանի կողմից կատարված խոշոր ներդրումների շնորհիվ ճոպանուղին իր այցելուներին է ներկայանում լիովին վերազինված և վերանորոգված: Այժմ թե՛ ճոպանուղին և թե՛ սահուղիները զինված են լավագույն տեխնիկայով ու սարքավորումներով, ինչը երաշխավորում է ակտիվ ու ապահով հանգիստ զբոսաշրջիկների և լեռնադահուկային սպորտի սիրահարների համար: Այստեղ գործում են նաև բար-սրճարաններ, ինչպես նաև փրկարարական, առաջին բուժօգնության, սկսնակ դահուկորդների համար ուսուցողական և այլ ծառայություններ: Այս ամենն ավելի կատարյալ են դարձնում արևաշող Ծաղկաձորի հիասքանչ բնությունն ու մշտապես թարմ ու թավշյա մաքուր օդը:

Գեղեցիկ Տեսարան

Ջերմ Միջավայր

Թարմ Օդ

Համեղ Սնունդ

Զգա Էքստրիմը...

ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀ

Սահուղիների Քարտեզ

Multi Rest House

Օնլայն Դիտում

ԳՆԱՑՈՒՑԱԿ

Մեկանգամյա Քարտ Մեկանգամյա Քարտ
Քարտի Գինը` 3,000 դր.

ԾԱՂԿԱՁՈՐԻ ԲԱԶԿԱԹՈՌԱՅԻՆ ՃՈՊԱՆՈՒՂՈՒ ՁՄԵՌԱՅԻՆ ԱՅՑԵՔԱՐՏԵՐ


Պլաստիկ Քարտ Պլաստիկ Քարտ
Անվանական արժեքը` 2,000 դր.
(գրավադրմամբ)

Լիցքավորումը

10.30 - 13.30 (լիցքավորումը` մինչև ժ. 12.00) – 8,000 դր. 5,000 դր.
13.30 - 16.30 (լիցքավորումը մինչև ժ. 15.00) – 8,000 դր. 5,000 դր.
Օրվա քարտ (10 մուտք) - 11,000 դր. 8,000 դր.
1 օրը - 13,000 դր. 10,000 դր.
3 օր - 30,000 դր.
5 օր - 50,000 դր.
7 օր - 63,000 դր.
10 օր - 85,000 դր.

Մինչև 10 տարեկան դահուկորդներին (ներկայացնել անձնագիր)

1 օրը - 10,000 դր.
3 օրը - 27,000 դր.
5 օրը - 40,000 դր.

Քարտերի 3 և ավելի օր լիցքավորումը կատարվում է միայն հաջորդական օրերի համար:

ԱՅԼ ԾԱՌԱՅՈւԹՅՈւՆՆԵՐ

Մատուցվող Վարձույթի Ծառայություններ



Դահուկներ

Վարձույթը` 5000 դր.



Սնոուբորդ

Վարձույթը` 7000 դր.



Ակնոցներ

Վարձույթը` 2000 դր.



Սաղավարտ

Վարձույթը` 2000 դր.

ՄՈւԼՏԻ ՌԵՍՏ ՀԱՈՒԶ ՀՅՈւՐԱՆՈՑ

Multi Rest House

Մուլտի Ռեստ Հաուս հյուրանոցը ունի բավականին գրավիչ դիրք: Այն գտնվում է անտառապատ սարալանջին, մխրճված անտառի սրտում և ձուլված է բնությանը: Հյուրանոցի բոլոր պատուհաններից ներս է թափանցում Ծաղկաձորյան կենարար օդը: Հյուրանոցային համալիրը կազմված է հիմնական մասնաշենքից, ժամանցային կենտրոնից, ընտանեկան մասնաշենքերից, երկհարկանի և երեքհարկանի ընտանեկան քոթեջներից` նախատեսված մոտ 250-300 հյուրեր տեղավորելու համար: 42 հյուրանոցային համարներից բաղկացած հիմնական մասնաշենքում են տեղակայված կոնֆերանս սրահը, լողավազանը, սաունան, սպա կենտրոնը, մարզասրահը, կինոսրահը, մանկական սենյակը, բիլիարդը, բարը և ռեստորանը: Այստեղ ստեղծված են բոլոր պայմանները կատարյալ հանգստի և արդյունավետ աշխատանքային գործընթացի կազմակերպման համար:
Մուլտի Ռեստ Հաուզ հյորանոցը գտնվում է ճոպանուղուց 2 կիլոմետր հեռավորության վրա. մեր հյուրանոցի այցելուներին մենք անվճար տեղափոխում ենք դեպի ճոպանուղի:

Մանրամասն տեղեկությունների համար կարող եք այցելել www.mrh.am կայքը:
Համարների ամրագրման կամ տեղեկության համար կարող եք զանգահարել +374 (94) 287450, +374 (10) 287460 հեռախոսահամարներով:

ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ

Ուղարկել նամակ...

Կոնտակտային տվյալներ...

ՀԱՅԱՍՏԱՆ, 2310, ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶ, ՔԱՂԱՔ ԾԱՂԿԱՁՈՐ

+374-223-60030

lernatour@gmail.com

Աշխատում է ամեն օր 09:30 - 17:30